11 Մայ
2025
14.3° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բանակցություններ Ստամբուլում՝ առանց նախապայմանների. ի՞նչ է առաջարկել Պուտինը

Բանակցություններ Ստամբուլում՝ առանց նախապայմանների. ի՞նչ է առաջարկել Պուտինը

Մոսկվան Կիևին առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները առանց նախապայմանների, որոնք ընդհատվել էին 2022 թվականին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ուկրաինայում հրադադարի մասին Ռուսաստանի նախաձեռնությունները բազմիցս սաբոտաժի են ենթարկվել Կիևի կողմից։ Կիևի իշխանությունը չի արձագանքել անգամ Հաղթանակի 80-ամյակի օրերին հրադադարի մասին Ռուսաստանի առաջարկին: Հակառակը՝ այդ առաջարկից հետո Կիևը լայնածավալ հարձակումներ է ձեռնարկել»։
Պատերազմը շարունակվում է, բայց մենք բանակցություններ ենք առաջարկում։

«Ռուսաստանի առաջարկը սեղանին է, որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը»,- ասել է Պուտինը։

Ռազմագերիներ