08 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գազայում իսրայելական նոր հարվածների հետևանքով 55 պաղեստինցի է զոհվել

Գազայում իսրայելական նոր հարվածների հետևանքով 55 պաղեստինցի է զոհվել

Իսրայելի կողմից Գազայի հատվածին հասցված ավիահարվածներից, ըստ Գազայի առողջապահական իշխանությունների, հուլիսի 10-ի լուսաբացից ի վեր 55 պաղեստինցի է զոհվել․ տեղեկացնում է Al Jazeera-ն։

55 մարդ զոհվել է Դեյր ալ-Բալահ քաղաքում սննդի բաշխման կենտրոնի մոտ հավաքված ամբոխի թիրախավորման հետանքով։

Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի դիպուկահարի կրակոցից 3 զինվորի վիրավորման մասին. նրանցից երկուսի վիճակը ծանր է: ՀԱՄԱՍ-ը վերահաստատել է իր շարունակական ինտենսիվ ջանքերը՝ բանակցությունների հերթական փուլի հաջողությունն ապահովելու համար՝ ձգտելով հասնել համապարփակ համաձայնության:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026