
Պուտինի և Ուիթքոֆի զրույցը օգտակար և կառուցողական էր. ՌԴ նախագահի օգնական
Վլադիմիր Պուտինի և Սթիվ Ուիթքոֆի զրույցը օգտակար և կառուցողական էր. հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ուշակովի խոսքով՝ կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամը և ռուս-ամերիկյան ռազմավարական համագործակցության հնարավոր զարգացման հեռանկարները։
Նա նշել է, որ Ռուսաստանը ազդանշաններ է փոխանցել ամերիկյան կողմին ուկրաինական հարցի վերաբերյալ և համապատասխան ազդանշաններ ստացել Թրամփից՝ ընդգծելով, որ ՌԴ նախագահը լիարժեք տեղեկատվություն ունի ուկրաինական հարցի վերաբերյալ:
ՌԴ նախագահի օգնականը նաև ասել է, որ Կրեմլը կկարողանա ավելին հայտնել Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունների մասին, երբ Թրամփը կտեղեկանա դրանց արդյունքներից.
«Թրամփին դեռևս չեն զեկուցել հանդիպման արդյունքների մասին, հետևաբար՝ ես կխուսափեմ ավելի մանրամասն մեկնաբանություններից։ Տեսնենք, թե երբ Ուիթքոֆը Թրամփին կզեկուցի այսօր տեղի ունեցած զրույցի մասին: Դրանից հետո կկարողանանք լրացնել իմ մեկնաբանություններն ավելի էական մանրամասներով», – նշել է նա։


