09 Հուլ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է ՀՀ-ի շահերից․ փորձագետ

Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է ՀՀ-ի շահերից․ փորձագետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջությամբ հրաժարվել է իր երկրի շահերից և կարող է նաև հրաժարվել մնացածից։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում նշել է, Հումանիտար և քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտի փորձագետ Վլադիմիր Բրուտերը՝ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության նախատեսված հանդիպումից առաջ։

«Տեսականորեն Փաշինյանը կարող է հրաժարվել Զանգեզուրի միջանցքից, բայց գործնականում, ինչպես իմ անվանակիցն էր ասում՝ «մաքսանենգությունը արհեստ է»։ Հեղափոխությունը նույնպես արհեստ է։ Մենք երաշխիքներ չունենք, որ դա տեղի չի ունենա։ Փաշինյանն արդեն գրեթե ամեն ինչից (շահերը – խմբ.) հրաժարվել է և կարող է նաև հրաժարվել մնացածից», – նշել է Բրուտերը։

Նա հիշեցրել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաքի հայտարարությունը, որը խոստովանել է, որ Վաշինգտոնը պատրաստ է կառավարել Իրանի սահմանի մոտ գտնվող տրանսպորտային միջանցքը։ «Եթե նրանք գան այնտեղ (տարածաշրջան – խմբ.), նրանք չեն հեռանա», – նշել է փորձագետը՝ ընդգծելով, որ առաջիկա հանդիպման մասնակիցները «հաշվի չեն առնում» ռուսական կողմի շահերը։

Սպասվում է, որ օգոստոսի 8-ին Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը կայցելեն Վաշինգտոն՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու։ The Washington Post-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ այցի ընթացքում Բաքուն և Երևանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի մասին։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026