
Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից, այստեղ եմ՝ բոլորին բանակցային սեղանի շուրջ բերելու համար․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնել է Ալյասկա, որտեղ նախատեսված է նրա գագաթնաժողովը Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է, որ տեսնում է Ռուսաստանի հետաքրքրությունն ԱՄՆ տնտեսական ներուժի նկատմամբ։ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել բիզնեսի հարցեր Պուտինի հետ, եթե հնարավոր լինի առաջընթաց գրանցել Ուկրաինական հարց ԱՄՆ առաջնորդն ընդգծել է, որ նախատեսում է քննարկել տարածքների հարցը Պուտինի հետ, սակայն կարծում է, որ այս հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Կիևը։
«Ես չեմ պատրաստվում բանակցել Կիևի անունից։ Ես այստեղ եմ՝ բոլորին բանակցային սեղանի շուրջ բերելու համար», – նշել է Սպիտակ տան ղեկավարը։
Անդրադառնալով Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հեռանկարին՝ նա նշել է, որ դա հնարավոր է Եվրոպայի և այլ երկրների մասնակցությամբ՝ բացառելով Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումը ՆԱՏՕ-ի ձևաչափով։ Թրամփը հավատացած է, որ Ռուսաստանը կբախվի «ծանր տնտեսական հետևանքների», եթե Ալյասկայի գագաթնաժողովը առաջընթաց չբերի ուկրաինական հարցի շուրջ Նա հայտարարել է, որ հաջորդ շաբաթ մտադիր է մաքսատուրքեր սահմանել պողպատի և միկրոչիպերի ներմուծման վրա։


