23 Մայ
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը ներողություն է խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրած խախտումների համար

Փաշինյանը ներողություն է խնդրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրած խախտումների համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ արձագանքելով ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմանը, որով նրա խոսքում արձանագրվել են վարքագծի կանոնների խախտումներ։

«Չնայած որոշ գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում»,– գրել է Փաշինյանը՝ ընդգծելով, որ ներողությունը վերաբերում է կոնկրետ երկու արտահայտություններին, որոնց վերաբերյալ որոշում է կայացվել։

Փաշինյանը շեշտել է, որ քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահստատման նպատակը մնում է անսասան՝ Հայաստանի քաղաքական, իրավական ու հոգեւոր անվտանգության համար։ Նա հավելել է, որ հոգեւոր նորոգման օրակարգում պետք է ընդունի սեփական բացթողումները եւ ավելի լավ կառավարի իր էմոցիաները։

Փաշինյանի խոսքով՝ քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական ու ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչն էլ փորձում է դրսեւորել իր քայլով։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026