12 Հոկ
2026
21° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ի համար ՀՀ-ով արտատարածքայնության ռեժիմը չէր կարող դիտարկվել նույնիսկ տեսականորեն․ Զախարովա

ՌԴ-ի համար ՀՀ-ով արտատարածքայնության ռեժիմը չէր կարող դիտարկվել նույնիսկ տեսականորեն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ օգտոստոսի 20-ին Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը ՀՀ անցել է պրոֆեսիոնալ, բաց և կառուցողական մթնոլորտում։ Նրա խոսքով՝ քննարկվել են տնտեսական համագործակցության բազմատիվ ասպեկտներ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, ինչպիսին է ԵԱՏՄ-ն։ Զախարովան հայտնել է, որ հաջողվել է գալ համաձայնության որոշակի նյուանսների շուրջ՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի տեխնիկական անհամատեղելության համատեքստում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քայլերի վերաբերյալ։

Նա նաև անդրադարձել է օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին՝ նշելով, որ ՀՀ ղեկավարությունը ներկայացրել է ռուսական կողմի ձեռք բերված պայմանավորվածությունները։

«ՌԴ-ի համար կարևոր է, որ խաղաղությանն ուղղված գործընթացները կայուն և երկարատև բնույթ ունենան, հաշվի առնվեն Հարավային Կովկասի բոլոր երկրների և հարևանների շահերը։ Ոչ տարածաշրջանային խաղացողների ներգրավումը չպետք է տաքացնի տարածաշրջանի կոնֆլիկտային պոտենցյալը և սեղծի այնտեղ նոր բաժանարար գծեր։ Նման մոտեցումն ամբողջովին վերաբերում է նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը պետք է հաշվի առնի բոլոր ներգրավված կողմերի շահերը», - նշել է Զախարովան՝ հավելով, որ ՀՀ-ի, Ադրբեջանի, ՌԴ-ի մասնակցությամբ 2020 թ-ի եռակողմ համաձայնագրերը պահպանում են իրենց ակտուալությունը։ Նա նշել է, որ կողմերից ոչ մեկ պաշտոնապես չի հրաժարվել այդ համաձայնագրերից, իսկ եռակողմ աշխատանքային խումբը հսկայական աշխատանք է արել։ «Ավելին դեռ ոչ ոքի չի հաջողվել անել», - հավելել է Զախարովան։

Նա, մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՌԴ-ի հետ եռակողմ համաձայնագրերն անցյալում են, նշել է, որ լեզվական, ոճական, լեզվաբանական վարժությունները հարցի մի կողմն են, մյուս կողմը՝ փաստաթղթերն են, որոնք կան։ «Հիմա բոլորը հղում են անում 90-ականների փաստաթղթին։ Դրանք էլ են փաստաթղթեր անցյալից, բայց բոլորը հղում են անում դրանց։ Այնպես, որ մենք պետք է մեկնաբանենք փաստերը։ Իսկ փաստեր այդ գործող փաստաթղթերն են։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը ժխտի կամ դուրս գա դրանցից», - նշել է Զախարովան։
Նա նաև ընդգծել է, որ «Թրամփի երթուղու» մանրամասները դեռևս հայտնի չեն։ Զախարովան հավելել է, որ ՌԴ-ի համար ՀՀ-ով արտատարածքայնության ռեժիմը չէր կարող դիտարկվել նույնիսկ տեսականորեն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ