ABCMEDIA
«Հայաքվեն» 2 շաբաթում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների կեսը

«Հայաքվեն» 2 շաբաթում հավաքել է անհրաժեշտ ստորագրությունների կեսը

«ՀայաՔվե» նախաձեռնությունն առաջին երկու շաբաթում ստացել է անհրաժեշտ
նվազագույն ստորագրությունների ուղիղ կեսը։ 2 շաբաթում 25 հազար քաղաքացի է միացել
ստորագրահավաքին։

«Երևանում միացել է 14 հազար 915 քաղաքացի, մարզերում` 9 հազար
630 քաղաքացի, էլեկտրոնային ստորագրությամբ միացել է 455 մարդ»,- ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության
համակարգող Ավետիք Չալաբյանը։

Էլեկտրոնային ստորագրությունները, սակայն, բազմաթիվ խնդիրներ են
առաջացրել։ Դրանք հասանելի չեն արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար։  Անգամ Արցախից ստորագրահավաքին մասնակցել չեն կարողանում։

 

Մանրամասները՝ տեսանյութում։