15 Դեկ
2025
4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները. հայտարարություն

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները. հայտարարություն

Նոյեմբերի 4-7-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ-ի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. խորհուրդը խստորեն դատապարտեց եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգությունները. նշված է հայտարարության մեջ:

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց Եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները, ինչպես նաև հակաեկեղեցական հռետորաբանությամբ ատելության խոսքի ու անհանդուրժողականության տարածումը՝ ընդգծելով, որ նման երևույթները խաթարում են ինչպես խղճի ու խոսքի ազատության սկզբունքը, այնպես էլ հանրային համերաշխությունը։

Արձանագրվեց նաև, որ եկեղեցականներին առաջադրված մեղադրանքները և խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և հակասում են արդար դատաքննության իրավունքի ու անձի ազատության սահմանափակման միջազգային չափանիշներին:

Վերահաստատվել է եկեղեցու պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Քույր եկեղեցիների ու միջազգային կրոնական կառույցների հետ համագործակցությամբ նպաստելու գերիների վերադարձին և մարդու իրավունքների պաշտպանության օրինական մեխանիզմների կիրառմանը։

ԳՀԽ-ը կարևորեց միջազգային ամենալայն շրջանակների աջակցության ապահովումը և մասնավորաբար Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ եկեղեցու կողմից իրականացվող աշխատանքների առավել ընդլայնումը։

Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ մտահոգություն է արտահայտել Հայոց պատմության դասագրքերում տեղ գտած մտահոգիչ դրույթների նկատմամբ` նշելով, որ նման մոտեցումները վտանգում են սերունդների ազգային ինքնության և պատմական հիշողության շարունակականությունը։

Ռազմագերիներ