
Բագրատ սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 3 ամսով
«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը բավարարեց մեղադրանքի կողմի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 26-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, զանգվածային անկարգություններ կազմակերպելու հոդվածներով:


