16 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն էկոլոգիական աղետի առաջ է կանգնած

Ադրբեջանն էկոլոգիական աղետի առաջ է կանգնած

Սևանը շարունակում է մնալ Ադրբեջանի քաղաքական հետաքրքրության կենտրոնում։ Մասնագետներն ասում են՝ Ալիևի վերջին հայտարարությունները պետք է դիտել ոչ միայն անվտանգային, այլ նաև էներգետիկ և ռեսուրսային տեսանկյունից. ջուրը դարձել է համաշխարհային անվտանգության կարևորագույն թեմաներից մեկը։

Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում մեկ միլիարդ մարդ զրկված է խմելու ջրից, իսկ մինչև 2030 թվականը ջրի պակասը կարող է դառնալ գլոբալ ճգնաժամ։ Վտանգ կա, որ ջրի պաշարների բացակայության հետևանքով աշխարհում կարող է շուրջ 700 մլն․ կլիմայական փախստական լինել։ Այս ֆոնին Ադրբեջանում ջրի պաշարները արագ սպառվում են, և Ալիևի հայտարարությունները դառնում են ավելի հասկանալի։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ մեկ շնչին բաժին հասնող քաղցրահամ ջրի պաշարը Ադրբեջանում ընդամենը 851 խորանարդ մետր է, մինչդեռ Հայաստանում՝ ավելի քան 2300 խորանարդ մետր։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ