09 Մայ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վաղարշապատում քաղաքապետ են ընտրում

Վաղարշապատում քաղաքապետ են ընտրում

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունը, որին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Թեկնածուները հանդես են գալիս հետևյալ հերթական համարներով․

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք՝ կազմված «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություններից. առաջին համարը Սևակ Խաչատրյանն է։

2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը։

3․ «Հանրապետություն» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը։

4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն. ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը։

5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը։

6․ «Ժառանգություն» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը։

7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը,

8․ «Հայրենիք» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 69,866 է։

Համայնքային ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև այլ իրավական կարգավիճակ ունեցող անձինք։ Ընտրություններին մասնակցելու պարտադիր պայման է 18 տարին լրացած լինելը, ինչպես նաև առկա է հաշվառման սահմանաչափ՝ կախված իրավական կարգավիճակից։

Դիտորդական առաքելություն են իրականացնելու Հայաստանում գրանցված տարբեր կազմակերպություններ։ Ամենախոշոր դիտորդական ներգրավվածությունն ունի «ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը՝ 117 դիտորդով, ինչը կազմում է ընդհանուր դիտորդների շուրջ 70%-ը։ 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026