09 Մայ
2026
7° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե մասնակցությունը բարձր լինի, ընդդիմությունը հաղթանակ կտոնի. Խաչիկ Մանուկյան 

Եթե մասնակցությունը բարձր լինի, ընդդիմությունը հաղթանակ կտոնի. Խաչիկ Մանուկյան 

Վաղարշապատի համայնքապետի ընտրություններում «Հայրենիք» կուսակցության թեկնածու Խաչիկ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ընդդիմության հաղթանակի նշույլներ սկսել է տեսնել ընտրապայքարի ընթացքում, երբ հասկացել է, որ մարդիկ կարողացել են թմբիրից ձերբազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում։ «Այս իմաստով հաղթանակը կա, եթե վավերացվի քվեների տեսքով, ուրեմն այո, այդ հաղթանակը կլինի նաև այդպես: Կարծում եմ՝ եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կտոնի»,-ասել է նա:

Խաչիկ Մանուկյանը ընդդիմադիր մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու հնարավորություն տեսնում է, շեշտելով, որ եթե չմիավորվեն, կփոշիացնեն իրենց ստացած քվեները: Նա վստահ է, որ միավորման դեպքում կկարողանան լուրջ խնդիրներ լուծել: Մանուկյանն ընտրվելուց հետո իր առջև դրված առաջին խնդիրը համարում է բարոյահոգեբանական մթնոլորտն առողջացնելը:

Նա նշել է, որ ընդդիմադիր ուժերի միջև կոնսուլտացիաներ արդեն եղել են տեխնիկական հարցերի շուրջ, բայց ընտրություններից հետո ևս լինելու են:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026