
ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ թվում Հայաստանում. միջազգայնագետ
ԱՄՆ-ն առավել ուշադիր է սկսում հետևել մարդու իրավունքներին՝ այդ
թվում Հայաստանում. ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
Նա նշել է, որ վերջերս Բայդենին շատ են քննադատում հռչակած սկզբունքից
շեղվելու համար, այն է՝ արտաքին քաղաքականության հիմքում դնել մարդու իրավունքները:
«Նախընտրական այս փուլում, երբ Բայդենի վարկանիշը անկում է ապրում,
նրան մեղադրում են մի շարք երկրների հետ մեղմ լինելու մեջ՝ այդ թվում հենց մարդու իրավունքների
մասով:
Վստահ եմ՝ առաջիկայում նաև Հայաստանն է հայտնվելու խոշորացույցի
տակ և Վաշինգտոնը աչք չի փակելու երևույթների վրա, որոնց մասին չէր բարձրաձայնում՝
պայմանավորված աշխարհաքաղաքական շահերի առաջմղմամբ: Չեմ բացառում, որ առաջիկայում,
օրինակ՝ Մալյանին կամ այլ գործիչներին ազատ արձակեն», – գրել է Սարգսյանը։