01 Մայ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանը Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները կասեցնելու որոշում է ընդունել․ գրում են լրատվամիջոցները։

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կդադարեցնի իր մասնակցությունը ԵՄ-Ադրբեջան խորհրդարանական համագործակցության կոմիտեին։ Սա արտացոլված է Ադրբեջանի խորհրդարանական նստաշրջանում ընդունված «Եվրախորհրդարանի հակաադրբեջանական գործունեության կապակցությամբ» որոշման մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանում Եվրամիության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։ Դեսպանը բողոքի նոտա է ստացել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած, ինչպես իրենք են բնորոշել, «հակաադրբեջանական բանաձևի» վերաբերյալ։

Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանը Հայաստանի ժողովրդավարությանը սատարող բանաձև է ընդունել։ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատել են իրենց աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, այդ թվում՝ նրանց անվտանգ վերադարձի իրավունքին՝ համապատասխան միջազգային երաշխիքներով։ Նրանք նաև պահանջել են անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ադրբեջանի կողմից անօրինական կերպով պահվող հայ ռազմագերիներին և պատանդներին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026