29 Մայ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը

Հայաստանում պետք է անցկացվի հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը

ԵԱՏՄ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու Հայաստանի հնարավոր եվրաինտեգրման հետևանքներին․

«Մենք՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահներս,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ Եվրամիությանն անդամակցելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ ԱԺ կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի ընդունումն ու ՀՀ նախագահի կողմից դրա ստորագրումը, նաև Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում,

նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող էական ռիսկերը,

որոշեցինք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կներկայացնեն զեկույց ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։

Կիսում ենք այն դիրքորոշումը, ըստ որի՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով», – ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ասել էր, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները հայտարարություն են ընդունել Հայաստանի վերաբերյալ։ Նա հավելել էր, որ հայտարարությունը կհրապարակվի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026