
Քվեների բիզնես․ ինչպես են պարտված կուսակցությունները միլիոններ ստանում
Մեր վճարած հարկերից գումար են ստանում անգամ այն կուսակցությունները, որոնք չեն անցել խորհրդարան, ստանում են բավականին մեծ գումարներ։ Պատահական չէ, որ Հայաստանում այդքան մեծ թվով քաղաքական ուժեր են մասնակցում ընտրություններին։
Եթե մինչև 2020-ը օրենքով ուժերը տարեկան 40 դրամ էին ստանում իրենց ստացած յուրաքանչյուր ձայնի համար, ապա 2020-ի փոփոխություններից հետո բանաձև է փոխվել․ 2-5 տոկոս հավաքած կուսակցությանը տրված ձայները բազմապատկվում են բազային նվազագույն աշխատավարձով՝ 1000 դրամով, իսկ 5-20 տոկոս հավաքածներինը՝ 500 դրամով։


