08 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրողների 1/5–ի քվեները, իսկ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի մասին

ԿԸՀ-ն հաշվարկել է ընտրողների 1/5–ի քվեները, իսկ Փաշինյանը հայտարարել է հաղթանակի մասին

Հայաստանում վաղուց ավարտվել են ընտրական գործընթացները, փակվել են ընտրատեղամասերը, սակայն չեն հրապարակվում մայրաքաղաքի ընտրատեղամասերի արդյունքները։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ այս 2։14-ի դրությամբ ընդամենը 419 ընտրատեղամասի արդյունք է հայտնի, մինչդեռ կա 2005 ընտրատեղամաս։

Ֆեյսբուքյան օգտատերերն իրենց դժգոհույթունն են հայտնում՝ գրառումների միջոցով։ Նրանք հարց են բարձրացնում, թե ինչու է տեղամասերի փակվելուց վեց ժամ անց արդյունքների անգամ կեսը չի հրապարակվել։

Ավարտված չէ մայրաքաղաքի քվեների հաշվարկը։ Ստացվում է, որ Երևանի ընտրատեղամասերի հիմնական մասի արդյունքները գաղտնի են պահվում, որն էլ կասկած է առաջացրել ընտրողների շրջանում։

Նիկոլ Փաշինյանը շտապել է հայտարարել հաղթանակի մասին։ Հիշեցնենք, որ 2021 թվականին՝նախորդ խորհրդարանական ընտրության ժամանակ, և դրան նախորդող ընտրություններում դրանց արդյունքներն ավելի շուտ են հրապարավել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026