20 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե մեր հողերը հանձնելով ենք հանրապետություններ հռչակելու՝ վտանգ ենք տեսնում, պետք է կանխել․  Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով   

Եթե մեր հողերը հանձնելով ենք հանրապետություններ հռչակելու՝ վտանգ ենք տեսնում, պետք է կանխել․  Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով  

Փաշինյանը մեզ 10-րդ հանրապետություն էլ կհասցնի․ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «թևակոխում ենք 4-րդ հանրապետություն» արտահայտությանը։

Նրա ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • Փաշինյանը մեզ կարող է 10-րդ հանրապետություն էլ հասցնել, մենք դա պիտի կանխենք, եթե մեր հողերը հանձնելով ենք հանրապետություններ հռչակելու՝ վտանգ ենք տեսնում։
  • Գաղտնի պլան ունենք Փաշինյանին հեռացնելու։
  • Իրենք ամեն բան դրսի թելադրանքով անում են, որ մեր Սփյուռքն իր մասնակցությունը չունենա Հայաստանի զարգացման գործում։
  • Եկեղեցու դեմ գործընթացը համաշխարհային ամոթ է, մեր ազգի ամոթն է։ Իրենք կհասցնեն միայն իրենց բարենորոգել, մնացածը չեն հասցնի անել։
  • Էդգար Ղազարյանը տաղանդավոր հայ քաղաքական գործիչ է։ Դուք ամեն օր դա տեսնում եք։ Նրան պաշտպանելու կարիք չկա, մեր թիմն ամեն ինչ արել է, որ կոնֆլիկտ չլինի։
  • Իշխանությունն ամեն ինչի համար էլ պիտի զղջա, շատ ապօրինություններ են արել, գիտեն, որ ներողամիտ ենք։
  • Ես հարգանք ունեմ և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում։ Թող իրենք մտածեն, որ սեփական տներում հարգանք չունեն։
Ռազմագերիներ   Ռազմագերիներ