Շահագրգռված ենք ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսման, բայց նոր հանդիպում դեռ նախատեսված չէ. Պետքարտուղարություն
Վաշինգտոնը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմամբ. ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը։
Նա, սակայն, նշել է, որ նոր հանդիպումներ անցկացնելու մասին տեղեկություններ առայժմ չկան։
«Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք գործն ավարտին հասցնելու համար՝ սերտորեն համագործակցելով Հայաստանի, Ադրբեջանի և մյուսների հետ, ովքեր շահագրգռված են այս խնդրի կարգավորմամբ»,- ասել է Պատելը։