Թուրքիան երբեք անկեղծ բարեկամներ չի փնտրում. Գալթակյան
Թուրքագետ Գևորգ Գալթակյանը Pոլիս հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ներկայացրել է Թուրքիայում արագորեն աճող ազգայնականության հիմնական պատճառները և դրա հնարավոր ազդեցությունը արտաքին քաղաքականության վրա:
«Իհարկե, առաջին հարցը, որ առաջանում է, այն է, թե միթե՞ Թուրքիայում ավանդականորեն առկա ազգայնականությունը լրացուցիչ աճելու տեղ ունի: Չէ՞ որ այն ներկայացված է գրեթե բոլոր քաղաքական ուժերի կողմից իր տարբեր տարատեսակներով: Որպես կարճ պատմական ակնարկ նշեմ, որ թուրքական ազգայնականությունն իր ամենախտացված կերպով ներկայացվում է Աթաթուրքի տեսագրված ճառի ժամանակ, որտեղ նա բղավում է՝ «Երանի նրան, ով ասում է, որ թուրք է»,- ասել է թուրքագետը:
Գալթակյանի խոսքով՝ ատելության խոսքի հերթական օրինակներն են այն դեմքերը, որ Էրդողանը վերջին մի քանի ելույթի ժամանակ չի վարանում օգտագործել գյավուր (անհավատ) բառը: Սա հերթական ցուցիչներից է, որ հատկապես ոչ մուսուլման, և ինչու ոչ, նաև ոչ թուրք շրջանակներում Թուրքիան երբեք անկեղծ բարեկամներ չի փնտրում»:
Մանրամասները՝ տեսանյութում: