26 Դեկ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
5.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանին մարտի դաշտում «անակնկալներ» են սպասվում. Նուլանդ

Ռուսաստանին մարտի դաշտում «անակնկալներ» են սպասվում. Նուլանդ

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը Կիև այցից հետո հայտարարել է, թե Մոսկվան պետք է «անակնկալներ» սպասի մարտի դաշտում։


«Այս գիշեր ես հեռանում եմ Կիևից՝ ոգեշնչված միասնությունից և արվածի արդյունքներից, 2024-ը Ուկրաինայի համար բացարձակ ռազմավարական նշանակություն ունի։ Ես նաև վստահ եմ, որ Ուկրաինան ամրապնդում է իր պաշտպանությունը և Պուտինին սպասվում են անակնկալներ մարտի դաշտում, իսկ Ուկրաինան կհասնի կարևոր հաջողությունների»-, ասել է Նուլանդը։



«Մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել տարբեր ոլորտներում՝ ներառյալ նոր ներդրումներն ու նոր սպառազինության տրամադրումը», – ասել է քարտուղարի տեղակալը:

 


Նրա պնդմամբ՝ Ուկրաինան «վիթխարի վնաս է հասցրել Պուտինի ցամաքային ուժերին»։



Ավելի վաղ Նուլանդն այցով Թուրքիայում էր, որտեղ մասնակցում էր ԱՄՆԹուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակներում հերթական հանդիպմանը։