25 Հլս
2024
18° c ԵՐԵՎԱՆ
13.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դավաճանում եք ձեր չկայացած խմբակցությանը. «Ազգային առաջընթացի» անդամը՝ «Հանրային ձայնին»

Դավաճանում եք ձեր չկայացած խմբակցությանը. «Ազգային առաջընթացի» անդամը՝ «Հանրային ձայնին»

Դուք չկայացած ֆրակցիա եք, ներքին հարցերը չլուծած՝ եկել ու հայտարարություններ եք անում։ ավագանու այսօրվա արտահերթ նիստի ընթացքում, դիմելով «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը։

«Այսօր այստեղ նստածները դավաճանել են այդ կառույցը ստեղծողին՝ անկախ նրանից ինչ վերաբերմունք ունեք այդ մարդու և նրա մեթոդների նկատմամբ։ Դուք դավաճան եք՝ որպես քաղաքական գործիչ։ Այն մարդը, որ ասում էր՝ իր վերնաշարժումներով է ստեղծել այս ֆրակցիան, չեք նեղանում, դուրս չեք գալիս, բայց համագործակցելու պահեր են լինում, դու՞րս եք գալիս։ Դուք դավաճանում եք ձեր չկայացած ֆրակցիան»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում Երևանի ավագանու նիստը։ Հիմնական հարցը «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Մարությանի և այլ անդամների լիազորությունները կասեցնելն է։