
Apple-ը կներկայացնի իր առաջին ծալվող iPhone-ը
Apple-ը սեպտեմբերի 9-ին կներկայացնի iPhone-ի նոր մոդելը, որը, ինչպես ակնկալվում է, կլինի ծալվող սմարթֆոն․ գրում է Euronews-ը։
iPhone Ultra անվանումով նոր մոդելը կունենա երկու էկրան՝ 19․8 սանտիմետրանոց ներքին էկրան, որը հնարավոր է բացել գրքի նման, և 13․5 սանտիմետրանոց արտաքին էկրան՝ սովորական օգտագործման համար։
Սմարթֆոնը կունենա 4 տեսախցիկ՝ երկուսը՝ հետևի հատվածում, մեկը՝ ներքին էկրանին, իսկ մյուսն՝ առջևի հատվածում՝ նախատեսված սելֆիների համար։
Ակնկալվում է, որ iPhone Ultra-ն կունենա նաև Apple-ի վերջին՝ A20 Pro պրոցեսորը, որը նախորդ՝ A19 Pro տարբերակի համեմատ 18%-ով ավելի արագ կլինի և 30%-ով քիչ էներգիա կծախսի։
Նշվում է, որ սա տեխնոլոգիական հսկայի առաջին քայլն է ծալվող սմարթֆոնների շուկայում, որտեղ ներկայում գերիշխում է Samsung-ը, մինչդեռ Huawei-ը, Google-ը, Motorola-ն և այլ մրցակիցներ առաջարկում են մի շարք այլընտրանքային մոդելներ։


