ABCMEDIA
Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Վահան Քերոբյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

Քիչ առաջ Քննչական կոմիտեն քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել, որում տեղեկացվում էր, որ նշված գործով  մեղադրանքներ են ներկայացվել ընդհանուր 8 անձանց, որոնցից 5-ը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային նշված ընկերության ներկայացուցիչները: Քննության ներկա պահին նախնական կալանքի տակ է գտնվում վերջիններից մեկը։