22 Օգս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
27° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան

Միլիարդներով սպառազինություն հանձնած իշխանությունը վառելիքի որակից, փամփուշտից է խոսում․ Աբրահամյան

ԱԺ քննարկումներն այնքան սյուռ բնույթ են ստացել, որ բոլոր հավանական ու անհավանական ճակատներում և հատկապես մարտադաշտում կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը 2016 թվականի ապրիլյան գործողություններն է «վերլուծում». գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Միլիարդներով սպառազինություն, զինտեխնիկա, ռազմական ենթակառուցվածքներ հանձնած իշխանությունը նախորդ կառավարությունների շրջանի վառելիքի որակից կամ փամփուշտից է խոսում։

Մեկ ամիս է՝ հանրային-քաղաքական դաշտն ալեկոծված է զինված ուժերում միմյանց հաջորդող ողբերգական դեպքերով, 8 տարի շարունակ հնչեցվող ու այդպես էլ չկանխվող արատավոր բարքերով, իսկ սրանք դեռ «մայկա-տռուսիկ» են քննարկում»,- գրել է նա։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ