
Ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից մեկը 22-ամյա Էրիկն է
Ուշի գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվածներից մեկը 22-ամյա Էրիկ Մխոյանն է։ Նա Տաշիր համայնքի Լեռնահովիտ վարչական շրջանի բնակիչ էր․ տեղեկությունն ABC Media-ին փոխանցեց Լեռնահովիտի դպրոցի տնօրեն Անդրանիկ Գալստյանը։
«Մեր համայնքից է, դպրոցն ավարտեց, ընդունվեց բժշկական քոլեջ, գնաց բանակ։ Վերադարձավ ու ընդունվեց բարձրագույն ուսումնական հաստատություն, ատամնաբույժ էր ուզում դառնալ։ Այդ օրը Երևանից Ստեփանավան եկող տաքսիի մեջ է եղել»,-ասաց դպրոցի տնօրենը։
Հիշեցնենք, որ երեկ Ուշիի ոլորաններին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։


