04 Նոյ
2026
13° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լարվածություն դատարանում․ ինչո՞ւ վրդովվեց Գագիկ Ծառուկյանը 

Լարվածություն դատարանում․ ինչո՞ւ վրդովվեց Գագիկ Ծառուկյանը 

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դատական նիստն ընթացել է լարված մթնոլորտում։ Տուժող կողմի փաստաբան Լևոն Սահակյանի այն պնդումը, թե Ծառուկյանը գործի կազմակերպիչն է, վրդովեցրել է ԲՀԿ առաջնորդին։ Նա պահանջեց, որ փաստաբանը իր հայտարարությունները հիմնավորի և պատասխան տա իր ասածների համար։

«Եթե ես հիմնարկի հետ կապ չունեմ, որևէ մեկը իրավունք չի տվել, որ դատարկ-դատարկ խոսի։ Եթե էսօր փաստաբանը խոսում է, պետք է հիմնավորված խոսի, դատարկ-դատարկ դուրս չտա, պետք է իրա խոսացածի համար պատասխան տա, չէ՞։ «Կազմակերպիչ», եթե ես հիմնարկի հետ կապ չունեմ... Որտե՞ղ եմ կազմակերպել, ես ուզում եմ իմանամ՝ ինչո՞վ եմ կազմակերպել։ Թումանյանը... Տնօրեն ունենք՝ Թումանյան։ Ես ստորագրել եմ, տվել նրան»,- հայտարարել է Ծառուկյանը։

Դատավոր Սամվել Շահվերդյանը փորձել է հանդարտեցնել նրան՝ հորդորելով լսել մյուս կողմին։ Սակայն Ծառուկյանը շարունակել է պնդել, որ իր հասցեին հնչող մեղադրանքները պետք է փաստերով հիմնավորվեն։

«Իրեն ես հարգում եմ որպես փաստաբան։ Փաստացի եթե ինքն ունի հիմնավորում, թող ասի»,- նշել է նա։

Հիշեցնեմ՝ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանն իր որոշումը կհրապարակի վաղը՝ առավոտյան։

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ