
Փորձում են մեզ համոզել, որ Ալիևը պահանջով Սահմանադրությունը փոխվի․ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ՔԿ-ի Երևանի գրասենյակի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին՝ խոսելով հորեղբոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ձերբակալության մասին։ Ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Մարդ իր սեփական ընկերությունից չարաշահում չի կարող անել։ Դուք ոնց որ մի գրպանից վերցնեք, մյուս գրպանը դնեք։
- ՀԷՑ-ի հետ կապված ամեն ինչը սեփականություն է, ոչ թե հավատարմագրային կառավարում։
- Մարդը կրակը չի ընկել, որ ֆինանսական ռեսուրս ունի ու բացի դրանից ինքը հայրենասեր ու ձիգ մարդ է։
- Մենք ամեն ինչի մեջ մտել ենք մենակ մեր պրինցիպների համար, մեր հայրենիքի պրինցիպների համար։
- Ազգային ժողով գնալը դուռ է դեպի բերդ։ Այսօրվա մասին մենք ասում էինք։
- 100 % իրենք ուզելու են տանեն կալանքի ու 100% փորձելու են իբր դա բանակցային կետ սարքել։ Չի՛ լինելու, այդ մարդու ձևը այդպես չէ, այդ մարդը ուրիշ ձևի մարդ է։
- Այս ամբողջ պատմության հիմնական նպատակը համոզելն է։ Նա հայտարարություն արեց, դուրս եկավ, ասում է՝ մենք կփորձենք համոզել ընդդիմադիրներին։ Հիմա մեզ համոզում են, հիմա մենք համոզման պրոցեսի մեջ ենք։
- Այս ամենը մի բանի համար է, որպեսզի Ալիևի սահմանադրությունը անցկացնի, որովհետև ինքը արդեն ամբողջությամբ հանձնվել է իրենց։
- Մենք նամակ ենք պատրաստում, և բոլոր մեր գործընկերները՝ 100-ից ավել եվրոպական պատգամավորներ, կտեղեկանան Հայաստանում տեղի ունեցող իրավիճակի մասին։


