Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և հույս կա, որ Երևանը դա հաշվի կառնի իր արտաքին քաղաքականությունը կառուցելիս, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը․ այս մասին գրում է РИА Новости:
«Դա մասամբ պայմանավորված է մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցությամբ և ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ, դա պարզ է, դա ցույց են տալիս թվերը։ Աճում է ապրանքաշրջանառությունը, ավելանում են օգուտները, տրանսպորտային ծառայությունները, պարզապես ծառայությունները, ֆինանսական հատվածը… Հայաստանը, այսինքն՝ հայ ժողովուրդը շահում է սրանից»,- ասել է Պեսկովը, և ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը միանգամյան փոխշահավետ է։
Նա նաև նշել է, որ հետխորհրդային տարածքում Հայաստանն ամենադինամիկն է զարգանում. վերջին տարվա ընթացքում ՀՆԱ-ի աճը գերազանցել է 15%-ը։