Հուսով ենք՝ մինչև նոյեմբեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի. Մեծ Բրիտանիայի վարչապետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը Բաքվի XI գլոբալ ֆորումի մասնակիցներին ուղղված նամակում հույս է հայտնել, որ մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր։
«Ներկայումս Հայաստանի հետ երկարամյա հակամարտությանը վերջ դնելու պատմական հնարավորություն կա։ Կարևոր իրադարձություն կլիներ՝ հասնել դրան մինչև COP 29-ը (ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանս)»,- ասվում է Սունակի նամակում։