ABCMEDIA
Ոչ մի վայրկյան չմտածեք կեղծ խաղաղության մասին, չմտածեք թունավոր խաղաղության մասին, պարտադրեք խաղաղությունը․ Բագրատ Սրբազանի կոչը զինվորականներին

Ոչ մի վայրկյան չմտածեք կեղծ խաղաղության մասին, չմտածեք թունավոր խաղաղության մասին, պարտադրեք խաղաղությունը․ Բագրատ Սրբազանի կոչը զինվորականներին

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքն՝ ուղղված Տավուշում ծառայող զինվորականներին․

 

«Խաղաղության ձգտողը պետք է չվախենա այդ խաղաղությունը պաշտպանելու պատերազմից։

 

Մենք արդեն մի մեծ մեղք գործել ենք, մեր տունը տվել ենք թշնամուն։

 

Ոչ մի վայրկյան չմտածեք կեղծ խաղաղության մասին, չմտածեք թունավոր խաղաղության մասին։ Դուք խաղաղության մարտիկներ եք միայն այն դեպքում, երբ  կպարտադրեք այդ խաղաղությունը։

 

Առավել քան վստահ եմ, որ ձեր սրտերում տենչը, ձգտումը, երազը, ցանկությունը կա՝ ձեր իսկ միջոցով հաղթանակներ կնքելու։ Իմ աղոթքն ու խնդրանքն է, որ Աստված ձեր սրտի ու մտքի միջի եղածը նաև կյանքի կոչի, որ դուք լիուլի բավարարված լինեք»։