Հայկական կողմը մանրամասներ հայտնեց Սիմոնյան- Գաֆարովա հանդիպումից
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ եւ միջնորդությամբ: Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից։
Քննարկվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը:
Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: