27 Հլս
2024
19.2° c ԵՐԵՎԱՆ
13.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսրայելը հոկտեմբերի 7-ից ավելի քան 7800 պաղեստինցի է ձերբակալել Արևմտյան ափին

Իսրայելը հոկտեմբերի 7-ից ավելի քան 7800 պաղեստինցի է ձերբակալել Արևմտյան ափին

Իսրայելական զորքերը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր 7895 պաղեստինցի են ձերբակալել. հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նրա խոսքով` այս թվի մեջ են մտնում նրանք, ովքեր ձերբակալվել են իրենց տներում, զինվորական անցակետերում և հանձնվել ճնշման տակ։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով, 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Հորդանան գետի արևմտյան ափին և Հորդանանի հովտում ձերբակալվել է շուրջ 3,6 հազար մարդ՝ ահաբեկչական գործունեությանը մասնակցելու կասկածանքով։ Նրանցից ավելի քան 1,6 հազարը կասկածվում են ՀԱՄԱՍ-ի հետ կապեր ունենալու մեջ։