22 Դեկ
2024
2.2° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն ու Հայաստանը աշխատում են Мир քարտերի հետ կապված իրավիճակի ու վնասի փոխհատուցման վրա․ Պեսկով

ՌԴ-ն ու Հայաստանը աշխատում են Мир քարտերի հետ կապված իրավիճակի ու վնասի փոխհատուցման վրա․ Պեսկով

Ռուսաստանը և Հայաստանը շարունակում են աշխատել Мир քարտերի ընդունման հետ կապված իրավիճակը շտկելու և ԱՄՆի ճնշմամբ պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ. ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ТАСС –ի հարցին։

Կրեմլի խոսնակի խոսքով՝ ԱՄՆ ճնշումը չի նշանակում, որ մենք չենք շարունակում աշխատել մեր հայ ընկերների հետ՝ սեփական ռիսկերը պաշտպանելու և իրավիճակը շտկելու համար։ «Մենք կշարունակենք քննարկել և փոխհատուցել այն վնասը, որը բերում է ամերիկացիների կողմից այս աննախադեպ ճնշումը:

«Միր» քարտերի ընդունումը ոչ թե Երևանի քաղաքականության, այլ ԱՄՆ աննախադեպ ճնշման պատճառով է»,-ասել է նա։