ABCMEDIA
Հայաստանը չի պատրաստվում պատերազմել ԼՂ-ի համար. Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

Հայաստանը չի պատրաստվում պատերազմել ԼՂ-ի համար. Փաշինյանի հայտարարության առանցքային կետերը

  • Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք։ Ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում։ Ես ասել եմ, որ ՀՀն ԵՄին կլինի մոտ այնքան, որքան թույլ կտա ԵՄն, ու հիմա մենք այդ ճանապարհով ենք գնում։

 

  • Խաղաղության առաջին շահառուն հենց Հայաստանն ու Ադրբեջանն են, բայց առաջին հերթին հայերն ու ադրբեջանցիներն են շահառու։ Հայաստանի բանակի ռազմական ձեռքբերումներն ունեն բացառապես պաշտպանական նշանակություն, որևէ երկիր չի կարող վիճարել մեկ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը, բայց պետք է նշենք, որ մարտունակ բանակը կարևոր է նաև խաղաղության համար։ Մենք Ադրբեջանին առաջարկել ենք բանակների սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմ սկսել։ Առաջարկել ենք, որ զորքերի հայելային հետքաշում տեղի ունենա, որը շարունակում է մնալ ուժի մեջ։

 

  •  Մենք չենք պատրաստվում պատերազմի, մենք պատրաստվում ենք խաղաղության, բայց քանի վստահ չենք, որ ՀՀն չի ենթարկվի հարձակման, պիտի զարգացնենք մեր պաշտպանությունը։ Ես բազմիցս ասել եմ՝ 29,743 կմից հետո ՀՀն հավակնություն չունի որևէ երկրի սահմանների վրա։

 

  • Մենք սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը շատ կարևոր է անվտանգային առումով։ Մենք կարողացել ենք Ադրբեջանի հետ համաձայնության գալ, որ ճանաչում ենք միմյանց սահմանները ԱլմաԱթայի 1991 քվականի հռչակագրով, որով էլ իրականացնում ենք սահմանազատման աշխատանքները։ Մենք հիմա հստակ գիտենք, թե ՀՀի և Ադրբեջանի սահմանները որտեղ են։ Մենք նոր սահմաններ չենք գծելու, այլ գետնի վրա ամրագրելու ենք, այն սահմանները, որոնք ունեն դե յուրե իրավական հիմք։ Այդ սահմանները նաև ՀԱՊԿի պատասխանատվության գոտում են։

 

  • ՀԱՊԿի հետ մեր խնդիրներն առաջացել են այն ժամանակ, երբ խախտվել են ՀՀ սահմաննեըը, Հայաստանը սահմանված կարգով ձեռնարկել է ճգնաժամային իրավիճակներում՝ ՀԱՊԿի արձագանքի մեխանիզմներ, բայց այդ մեխանիզմները չեն գործարկվել այն պատճառաբանությամբ, որ սահմանները դելիմիտացված չեն։ ՌԴից հայտարարություններ են հնչում, որ ՀԱՊԿը չի գործարկվել այդ պահին, որովհետև այդտեղ սահման չկա, բայց չեն արձանագրել մի կարևոր բան, որ եթե այդտեղ դելիմիտացված սահման չկա, ապա չկա նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի։ Սահմանը կա և բոլորը գիտեն այդ սահմանի մասին, ըստ էության՝ նրանք ասում են, որ ՀԱՊԿ կազմակերպության պատասխանատվության գոտին Հայաստանում չեն կարող ցույց տալ, սա նշանակում է որ ՀԱՊԿ ըստ էության չկա, որովհետև սահմանագծված չի նաև ՌԴի և Ճապոնիայի սահմանները։ Չի կարելի այդ կազմակերպության վրա հույս դնել, և ոչ միայն մենք, նաև մնացածը չեն կարող, ու դա հիմնավոչվում է իրենց կեցվածքով։

 

  • Եթե ԼՂից բռնի տեղահանված մեր քույրեն ու եղբայրները Ղարաբաղ վերադառնալու ցանկություն չունենան, մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանք մնան ՀՀում։ ԼՂից բռնի տեղահանված մի կին մոտեցավ, հարցրեց՝ որքա՞ն իրատեսական եք համարում մեր վերադարձը․ ես անկեղծ պատասխանեցի՝ ստեղծված իրավիճակը, ընկալումները, որոնք գոյություն ունեն մեր տարածաշրջանում, ԼՂ վերադարձն իրատեսական չեմ համարում։ Եթե դա իրատեսական լիներ, ԼՂ տեղահանումը տեղի չէր ունենա։

 

  • ԼՂ այդ ժամանակվա գործող իշխանությունը մեզ մեղադրում էր, որ մեր հայրենակիցներին թույլ չենք տալիս դուրս գալ ու փրկվել, անգամ Հայաստանում ուժեր կային, որոնք ուզում էին Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում պատերազմ վարել Լեռնային Ղարաբաղի համար։  29,843 քառակուսի կմ տարածքից դուրս որևէ հավակնություն չունի ՀՀն։

 

  • ՀՀ կառավարությունը պատրաստ է իր իրավասության սահմաններում քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական այդ գյուղերում, մասնավորապես՝ Ղըզըլ Հաջըլի, Տերեմլի, ԱշաղաԱսկիպարա և Բաղանիս Այրըմ գյուղերում, որտեղ մարդիկ չեն ապրում, ապրելը հնարավոր դառնա։