ABCMEDIA
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և Կիրանցի բնակիչներին թույլ չեն տալիս գյուղ մտնել

Ոստիկանները Բագրատ Սրբազանին և Կիրանցի բնակիչներին թույլ չեն տալիս գյուղ մտնել

Բագրատ Սրբազանի գլխավորությամբ դեպի Կիրանց գնացող ավտոշարասյունը հասել է Սարիգյուղի հատված, որտեղից ոստիկանները նորից չեն թողնում Կիրանցի բնակիչներին ու լրագրողներին գնալ գյուղ. hայտնում է ABC mediaի թղթակիցը։

Այս պահին Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը բանակցում է ոստիկանների հետ, որպեսզի թույլ տան մարդկանց մուտքը Կիրանց։

«Թողեք, գնանք մեր երեխաների մոտ, իմ տան ճանապարհը ինչո՞ւ եք փակել»,-ոստիկաններին են դիմում բնակիչները։

«Ես Տավուշի մարզի թեմի հոգևոր առաջնորդն եմ, ինձ թույլ չեն տալիս գնամ իմ ժողովրդի մոտ, գյուղում 96 տարեկան տատիկն է մնացել, մարդիկ են մնացել։ Ուզում ենք գնալ, հասկանալ, թե ինչ վիճակում են մարդիկ, բայց չեն թողնում։ Սա ՀՀ ոստիկանության, այսպես կոչված, ՀՀ ղեկավարության ուսերին են։ Սա անընդունելի է ու դատապարտելի, այս գործողությունները պիտի արժանի գնահատական ստանա»,-հայտարարել է Բագրատ Սրբազանը։

Բնակիչներն այս պահին ոստիկանների հետ են բանակցում, ասում են՝ ուզում ենք գնալ մեր տուն, մեր անվտանգության հետ գործ չունեք։

Հիշեցնենք, որ վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժով բերման են ենթարկել բնակիչներին։ Այս պահին ոստիկաններն իրականացնում են «Օղակ» հատուկ գործողությունը։ Իսկ ՀՀ Պնն էլ Կիրանցում իրականացնում է ականազերծման աշխատանքներ։