ABCMEDIA
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է Շուշի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին այցելել է Շուշի. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանը, որ օրեր առաջ հայտարարել էր, թե չի մեկնում Շուշի, քանի որ չի ուզում ինչ-որ մեկի կազմակերպած շոուի մասը կազմել, այսօր հայտարարել է, թե այս ճամփորդությանը պատրաստվել է գրեթե երկու ամիս:

Դիվանագետը նշել է, թե իրեն ու կնոջը Շուշիում ջերմ են ընդունել, իսկ ինքն այսօր կմեկնի նաև Ֆիզուլի՝ հանդիպելու դեսպանատան կողմից իրականացվող անգլերենի ուսուցման ծրագրերին մասնակցող ուսուցիչներին հանդիպելու: