ԱՄՆ-ն հավատում է, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է․ Պետքարտուղարություն
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցած ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է․ «Երբ խոսքը տարածաշրջանի մասին է, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է։ Սա մի բան է, որին պետքարտուղարը և մյուսները շարունակում են ներգրավված մնալ։ Ես որևէ թարմացում չունեմ կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ, սակայն մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»։