22 Դեկ
2024
3.7° c ԵՐԵՎԱՆ
4.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ոստիկաններին ուժ կիրառելու հրահանգ է իջեցվել, բայց նրանք չեն ցանկանում․ Բագրատ Սրբազան

Ոստիկաններին ուժ կիրառելու հրահանգ է իջեցվել, բայց նրանք չեն ցանկանում․ Բագրատ Սրբազան

Չնայած ուժ կիրառելու հրաման են ստացել՝ ոստիկանները չեն ուզում դա իրականացրել․ ԱԳՆ-ի մոտ հավաքվածներին ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մեզ հասած տեղեկություններով՝ ամեն կերպ փորձում են ոստիկաններին ստիպել՝ ուժ կիրառել։ Մենք այստեղ ստիպված պիտի սպասենք այնքան, որ հասկանանք՝ փախել են նախարարության շենքի՞ց, թե՞ ոչ։ Միայն մի բան է հստակ, ոստիկանները չեն ցանկանում որևէ ձևով գործողություններ իրականացրել։ Սա արդեն փաստ է մեզ համար»,-ասել է Սրբազանը։
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր իր հավաքը սկսել էր Սուրբ Աննա եկեղեցու բակից, ապա երթով հասել ԱԳՆ, և արդեն մի քանի ժամ է այնտեղ են։

Բագրատ սրբազանը Արարատ Միրզոյանին ժամանակ է տվել, որպեսզի իջնի ու հանդիպի ակցիայի մասնակիցների հետ, հակառակ պարագայում Սրբազանն ասել է, որ ինքը ստիպված կլինի ԶԼՄ-ների հետ բարձրանալ ԱԳ նախարարության շենք։

Նախարարության շենքի բակ են բերվել մեծ թվով ոստիկանական ուժեր՝ սաղավարտներով ու վահաններով։ Այս պահին էլ ակցիան շարունակվում է, Բագրատ սրբազանը հայտարարել է նաև, որ չպետք է թույլ տան, որ նախարարության աշխատակիցները, մասնավորապես Արարատ Միրզոյանը, դուրս գան այս շենքից։ Նշենք, որ ըստ տարածվող տեղեկությունների՝ այսօր երեկոյան Արարատ Միրզոյանն պիտի գնա Ազգային ժողով՝ ՔՊ անդամների հետ փակ նիստ անելու։ Նշվում է, որ քննարկվելու են սահմանազատման և սահմանագծմանն առնչվող հարցեր։