ԿԳՄՍՆ-ն «ՏաԼույս» երգչախմբի համերգը քաղաքականացրել է. անցած օրերն՝ ամփոփ
Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներն Աշտարակի խճուղու «Կարմիր խաչ»-ի հարակից հատվածից ավտոերթով հասել են Գյումրի և ամբողջ օրն անցկացրել հայրաքաղաքում։ Քաղաքի թատերական հրապարակում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ «Ազնավուր» հիմնադրամի և ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած համերգը տեղի է ունեցել այլ վայրում՝ առանց Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի մասնակցության։
ԿԳՄՍՆ-ն ոչ միայն արգելել է երեխաներին երգել, պատճառաբանելով, որ Գյումրի ժամանող Բագրատ սրբազանը նպատակ ունի այն քաղաքականացնել, այլև փոխնախարարը ծաղրել է հոգևորականին։ Հագուստը՝ սքեմը, անվանել դերիա։