
Բելառուսն արգելել է Հայաստանից ու Վրաստանից կոնյակի ներմուծումը
Բելառուսն արգելել է Հայաստանից ու Վրաստանից կոնյակի ներմուծումը, «քանի որ դրանք չեն կարող կոչվել այդ անունով»:
Արգելքը վերաբերում է 7 տարեկան հայկական «Արամե» և 8 տարեկան վրացական «Պոգրեբ Շիո» կոնյակներին:
Պատճառաբանության համաձայն՝ տվյալ կոնյակներում պակաս է եղել դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիան։ Դա վկայում է այն մասին, որ «ապրանքին պարզապես տրվել է կոնյակի արտաքին տեսք և որոշակի հատկանիշներ»։
Երկու տեսակի կոնյակի ներմուծումն ու վաճառքը Բելառուսում արգելվում է 2026 թվականի հոկտեմբերի 31-ից:


