
Իրանն ու ՌԴ-ն շեշտել են Անդրկովկասում արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու անհրաժեշտությունը
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Կանին և ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ արտահայտվել տարածաշրջանային հարցերին արտաքին խաղացողների միջամտությանն՝ անվանելով այն ապակառուցողական:Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության դիվանագիտական վարչությունը։
«Կովկասում խաղաղություն և կայունություն պահպանելու համար անհրաժեշտ է ավելի մեծ համակարգում և փոխգործակցություն Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանային այլ կառավարությունների միջև», – նշվել է հայտարարությունում:
Բաղերի Կանին հայտարարել է, որ «կովկասյան տարածաշրջանի գործերին արտաքին միջամտության աճը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդատվություն Իրանի և Ռուսաստանի պաշտոնյաների միջև»:
Նրա խոսքով՝ «կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «երեք գումարած երեք» հարթակն՝ արձագանքելու տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին։ Խովաևն ընդգծել է Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ և «այս առումով՝ նշել երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության և համակարգման անհրաժեշտությունը՝ «պայքարելու արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ»։