Բագրատ սրբազանն իր ավտոմեքենան նվիրեց Արցախի ներկայացուցչությանը
Բագրատ սրբազանը Կիրանցից վերադարձել է Երևան ու անմիջապես այցելել Հայաստանում Արցախի ներկայացուցչություն։
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի ԱԺ պատգամավորները շենքի մուտքի մոտ սպասում էին Բագրատ Սրբազանին, որտեղ էլ ողջունեցին նրան։
«Ես այսօր Ոսկեպարում եմ իմացել այդ անընդունելի դեպքի մասին։ Ցանկանում եմ իմ մեքենան նվիրել ձեզ՝ մեր ժողովրդին ծառայության համար։ Սա կարևոր արարք է, որը հստակ ուղերձ պետք է լինի այն մարդկանց, որոնք չնչին, էժան տարբերակով փորձում են ճնշում գործադրել»,- ասել է Բագրատ սրբազանը՝ իր ավտոմեքենայի բանալիները հանձնելով Արցախի նախագահին։
Հիշեցնենք, որ այսօր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դարպասը և առգրավել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան՝ նշելով, թե դա «քրեական վարույթի շրջանակներում է» արվում։