
Իրանը Սյունիքի անվտանգության ապահովման գործում իր մասնակցությունը պայմանավորել է Հայաստանի ցանկությամբ
Իրանի և Հայաստանի միջև գործակցության ցանկացած ձև, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կախված է հենց Հայաստանի կառավարությունից․ հայտարարել է Երևանում Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին։
Դիվանագետը մեկնաբանել է, թե Թեհրանն ի՞նչ միջոցներ է պատրաստ ձեռնարկել Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր սպառնալիքների, այդ թվում՝ Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգությունների համատեքստում։
Նրա խոսքով՝ խաղաղություն ցանկացող երկրները պետք է իրենց հայտարարություններում զերծ մնան սպառնալիքներից։
«Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել, ելնելով փոխադարձ ընկալումներից, համագործակցելու։ Հայաստանի հետ փոխգործակցությունը հնարավոր է ցանկացած մակարդակով, բայց դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների հիման վրա»,- հավելել է դեսպանը։