
ԱՄՆ-ն շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրի վրա․ Վեդանտ Պատել
Ե´վ ԱՄՆ պետքարտուղարը, և´ պետքարտուղարի օգնականը շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Ադրբեջանում քաղբանտարկյալների ազատ արձակման խնդիրը․ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բաքվի և Վաշինգտոնի միջև բարձր մակարդակի հանդիպումները` վերջերս Ջեյմս Օ՛Բրայենի այցը, Բլինկենի հեռախոսազրույցն, ընթանում են առանց քաղբանտարկյալների ազատ արձակմանն անդրադարձի:
Պատելը նշել է, որ դա երկարարատև գործընթաց է.«Այն պահանջում է մեզանից շարունակական ներգրավվածություն»: