21 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիա ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիա ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի․ ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի նշանակումը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ հասկանալի է, որ Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիա ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի։

«Ամերիկացիները և ԵՄականները փորձում են հանրային կարծիքը Ռուսաստանի դեմ փոփոխել։ Նրանք ցանկանում են նվազեցնել ռուսհայկական բազմադարյա բարեկամության և այն ազդեցության դերը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին ամենատարբեր ոլորտներում», – նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է եղել: