
Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիա ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ տեղեկատվական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Անդրեյ Նաստասինը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնում Արմեն Քոլոյանի նշանակումը:
Նրա խոսքով՝ արդեն իսկ հասկանալի է, որ Արևմուտքի ազդեցության աճը ՀՀ մեդիա ռեսուրսների վրա ոչ մի լավ բանի չի բերի։
«Ամերիկացիները և ԵՄ-ականները փորձում են հանրային կարծիքը Ռուսաստանի դեմ փոփոխել։ Նրանք ցանկանում են նվազեցնել ռուս-հայկական բազմադարյա բարեկամության և այն ազդեցության դերը, որը Մոսկվան ցուցաբերել և ցուցաբերում է եղբայրական Հայաստանին ամենատարբեր ոլորտներում», - նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Արմեն Քոլոյանը «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից է եղել:


