
ՌԴ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Շոյգու
Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
Նա ընդգծել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հաջող զարգացումը տարածաշրջանային անվտանգության, ռազմատեխնիկական, տրանսպորտային և տնտեսական ոլորտներում։ Պաշտոնյայի խոսքով՝ երկկողմ համագործակցության օրակարգում շատ կարևոր հարցեր են, որոնք հաջողությամբ լուծվում են։ Հանդիպմանը քննարկվել են նաև «3+3» ձևաչափով համագործակցության հեռանկարները։