Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհները տարածվել են բնակելի թաղամասերում
Թուրքիայի մեծությամբ երրորդ քաղաք Իզմիրում բռնկված հրդեհը տարածվել է բնակելի թաղամասերում, մի շարք տներ ամբողջությամբ այրվել են․ այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Իզմիրի Կարսիյակա շրջանի անտառներից մեկում բռնկված անտառային հրդեհները տարածվել են բնակելի թաղամասերում»,- գրում է հրատարակությունը։
Հրդեհի մարմանը, որի պատճառը դեռևս պարզված չէ, շարունակում են աշխատել 5 ինքնաթիռ, 15 ուղղաթիռ, 46 ցամաքային մեքենա, 10 ջրատար, 4 բուլդոզեր և 4 ցամաքային խումբ՝ օդից և ցամաքից։